Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները, կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգնության հասած երիտասարդ տղաները Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ЗИЛ-ի վարորդի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ։

 

Ոստիկաններն ու քննիչները վթարի հարևանությամբ գործող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ ստեղծողն է եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը օգնություն ցուցաբերողները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ վիրավորին ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխողը եղել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանի եղբայրը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.