Պուտինը պատերազմին նախապատրաստվել է առնվազն 1 տարի, ինչը հուշում է, որ նա պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների. Շոլց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմին նախապատրաստվել է առնվազն մեկ տարի, ուստի դեռ երկար ժամանակ կարող է շարունակել պատերազմը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այսպիսով, պատասխանելով հարցին, թե որքան կարող է տևել պատերազմը, կանցլերն ասել է, որ իրականում դա ոչ ոք չգիտի, սակայն Պուտինի երկարաժամկետ պլանավորումը հուշում է, որ նա պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում շատ մարդիկ են ապրում, և երկիրը զգալի ռեսուրսներ ունի, ինչը ռազմական գործողությունները երկար վարելու նախադրյալներից է:

«Կարծում եմ, որ այս պատերազմը սկսելու որոշումը կայացվել է դրա սկսվելուց մեկ տարի առաջ, կամ գուցե ավելի վաղ, քանի որ նա պատրաստվում էր դրան: Եվ այսպես, նա կկարողանա շարունակել պատերազմը շատ երկար», - ասել է Շոլցը։

Նա նաև հավելել է, որ թեև Պուտինը «իրականում չի ընդունում դա», սակայն Ռուսաստանը զգում է արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.