Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի  պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda  մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է  երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.