Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված սաղմերն այսուհետ անհատույց կտրամադրվեն դրա կարիքն ունեցող զույգերին․ Կառավարությունը հաստատեց նախագիծը

Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը գրավոր համաձայնությամբ այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգին։ Համաձայն Կառավարության այսօրվա նիստում ընդունված նախագծի՝ գրավոր համաձայնությունը լինելու է եռակողմ՝ կնքվելու է սաղմի կենսաբանական ծնող հանդիսացող անձանց/անձի, բուժհաստատության և բուժհաստատության կողմից դրա կարիքը ունեցող անձանց/անձի միջև։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, դրա ընդունմամբ ակնկալվում է սաղմի անհատույց տրամադրմամբ օգնել այն զույգերին կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանանց, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, ծնող դառնալու հնարավորություն ստանալ։
Նախագծով հնարավորություն է տրվում նաև կյանք տալ այն սաղմերին, որոնք այլապես պետք է ոչնչացվեին:

 

Հիմնավորման մեջ շեշտում է նաև այն հանգամանքը, որ դոնորական սաղմի ներպատվաստման առաջնահերթություն տալով պետական պատվերի շրջանակներում բուժում ստացող անպտուղ զույգերին՝ վերջիններիս արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ գումարը կտնտեսվի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Նամակ` Ացախից
2023-09-24 10:44:30
Loading...
End of content.
No more posts to load.