«Քաղաքացիական պայմանագիր»–ն Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ ԱԺ արտահերթ նիստում  Աննա Վարդապետյանը պատասխանում է  իր թեկնածությունն առաջադրած ուժի ներկայացուցիչների հարցերին, ընդդիմադիր խմբակցությունները չեն ներկայացել ԱԺ։ Հարցուպատասխանից և ելույթներից հետո իշխող խմբակցությունը փակ քվեարկությամբ ընտրեց ընտրեց դատախազի միակ թեկնածուին։ Հաշվիչ հանձնաժողովը հայտնեց, որ Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ 70 կողմ , 0 դեմ ձայնով։

 

Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի լիազորությունները կստանձնի սեպտեմբերի 15–ին, երբ կդադարի գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը։

 

Աննա Վարդապետյանի կենսագրությունը

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., 18 փետրվարի, ք․ Երևան

Կրթություն
2002 - 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2006 - 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008 - 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն

Աշխատանքային գործունեություն
09.2003 - 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական
04.2007 - 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
10.2008 - 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
12.2008 - 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
03.2009 - 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
03.2013 - 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
07.2014 - 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
04.2018 - 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
04.2019 թ․ - 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
15.02.2020 թ․ - 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար
2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Այլ տվյալներ
2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:
2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:
Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.