Հունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումը

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ 2022-ի հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն:

 

«Ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.