Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գագիկ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղադրված գազի լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.