Միշելը կոչ կանի Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եվրոպացի առաջնորդներին ուղղված ուղերձում ասել է, որ հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կոչ կանի նրանց՝ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։

 

«Եկել է ժամանակը ընդունելու, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան ԵՄ-ում է: Ես ձեզ կոչ կանեմ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային»,- ասվում է փաստաթղթում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.