Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Պուտինը վախենում է Ռուսաստանում «ժողովրդավարության կայծի տարածումից». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտավախություն ունի, որ Արևմուտքից «ժողովրդավարության կայծը» կարող է տարածվել իր երկրում։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Regnum-ը։

«Պուտինը կարծես վախենում է, որ ժողովրդավարության կայծը կարող է տարածվել դեպի Ռուսաստան: Այդ պատճառով նա երկար տարիներ վարել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի քայքայմանն ուղղված քաղաքականություն, - ասել է Շոլցը:

Մեկնաբանելով այս գրառումը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանն այլևս թույլ չի տա Գերմանիայի կողմից հրդեհներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.