Երևանի Մելքումովի փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել արգելապատնեշին և սյանը. կա զոհ և տուժած

Հունիսի 21-ին, ժամը 03:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

 

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և սյանը։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժածի և մեկ զոհի (Հ․ Ղ․, ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.