Արթուր Վանեցյանն այսօր կարևոր հայտարարություն կանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։

Փորձում են պայքարել գրված ու չգրված  մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած  աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում նստացույց սկսեց եւ պայքարի մեկնարկը տվեց։

 

Մի քանի օր անց հրապարակը դարձավ պայքարի օջախ․ մի կողմում Վանեցյանն էր՝ իր թիմով, մյուս կողմում «Սեւ հովազ» ջոկատն էր՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները սկսեցին հացադուլ անել, 5165 շարժումը՝ միտինգներ, զոհվածների ծնողներն ու հարազատներն էին եւ մեծ թվով տարբեր մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, մտավորականներ։ Ապրիլի 23-ից պայքարին միացավ խորհրդարանական ընդդիմությունը՝ պայքարի համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը։ Մայիսի 1-ի մեծ հանրահավաքից հետո շարժումը կենտրոնացավ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ խփեցին։

Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը եւ այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաեւ մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.