Շտապ հավաք՝ Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)

Թադևոս ԱՎետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:

 

Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:

Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:

 

Կհանդիպենք ժամը 19:00-ին, Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.