ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը  և վարույթը կարող է վերսկսվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

 

«ՀՀ դատական որևէ ատյանում Ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել է նիստը։ Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ՍԴ-ում հունիսի 21-ին պետք է ընթանա ՄԻՊ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությունը, որը,կառաջացնի կազուս։

 

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։ 

 

Օրբելյանը հայտնեց, որ ներկայացվել է երկու դիմում՝ դատական դեպարտամենտին՝ պարզելու, թե երբ են գործի նյութերը տրվել ԲԴԽ անդամներին, արդյո"ք պահպանվել է սահմանված կարգը, համաձայն որի՝ գործի ամբողջ նյութերը ԲԴԽ անդամներին պետք է տրվել նիստից 10 օր շուտ, ինչը օբյեկտիվորեն չէր կարող լինել այս պարագայում, քանի որ փաստաբանի դիմումները մուտք են եղել հունիսի 14-ին, ինչպես նաև՝ պահանջել են արձանագրությունը կամ այն որոշումը, որով անդրադարձել են հավելյալ ժամկետ տրամադրելու միջնորդությանը։

Նշենք, որ ԲԴԽ-ն օրերս քննել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև փաստաբանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը Կապանում այլ գործերով դատական նիստերի էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.