Սրտի կաթված. Առաջացումն ու պատճառները

Սրտամկանի ինֆարկտների մեծ մասն առաջանում է կորոնար զարկերակների (սիրտ մատակարարող անոթների) խցանման կամ սպազմի հետևանքով:

 

Սովորաբար, զարկերակները խցանվում են աթերոսկլերոզի ժամանակ, երբ ճարպային նյութափոխանակության նստվածքները կուտակվում են զարկերակների ներքին պատի վրա և ձևավորում շերտեր։

 

 

Սրտամկանի ինֆարկտը կարող է լինել նաև նեղ կորոնար զարկերակների մեջ թրոմբի հետևանք։ Ամենից հաճախ արյան թրոմբները ձևավորվում են այնտեղ, որտեղ զարկերակը արդեն նեղացել է աթերոսկլերոտիկ սալերի պատճառով:

 

Սրտի կաթվածի վտանգի դեպքում հիվանդը հաճախ է կրծքավանդակում ունենում ճնշման և այրող ցավի զգացում, որը երբեմն ուղեկցվում է քրտնարտադրության, սրտխառնոցի կամ փսխման ուղեկցությամբ: Ցավը տարածվում է կրծքից մինչև ստորին ծնոտ, տարածվում է նաև  որովայնի, ձախ ձեռքի և ձախ ուսի վրա: Կրծքավանդակում կարող է լինել սեղմվածության զգացում։ Շնչառությունը դառնում է հազվադեպ, երկու վայրկյանից ավելի ընդմիջումներով:

 

 

Բարդություններ՝

 

- Առիթմիաներ

- Սրտային անբավարարություն

- Կարդիոգեն շոկ

- Համատարած, լայնածավալ սրտամկանի ինֆարկտ

- Պերիկարդիտ

- Թոքային զարկերակի էմբոլիա

 

 

Սրտային հիվանդություն ունեցողներին բժիշկներն առաջին հերթին խորհուրդ են տալիս թողնել ծխելը, միջոցներ ձեռնարկել արյան ճնշումը և խոլեստերինի բարձր մակարդակը նվազեցնելու համար, ձգտեք պահպանել օպտիմալ քաշը՝ պահպանելով ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.