Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

 

Հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.20C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.30C

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.