«Վիլիս»-ը 10 մետր գլորվել է ձորը, կա 3 զпհ

Հունիսի 12-ին, ժամը 20:37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկի «Բազարչա» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Արխաշաներ» կոչվող տարածքում Vilis մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը և հինգ ուղևոր, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը՝ մոտ 10 մ:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ․ Ա․-ն (ծնված 1954 թ.), Գ․ Խ․-ն (ծնված 1968 թ.) և Գ․ Մ․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել են Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն։ Կ․ Ա․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխել է Վայքի ԲՄ, որտեղ մահացել է:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ․ Մ․-ի (ծնված 1968 թ.) դին, իսկ Հ․ Մ․-ին (ծնված 1948 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.