Առաջիկա 5 տարիներին նախատեսում ենք կենտրոնանալ ոսկերչության, դեղագործության, մեքենաշինության ոլորտների վրա․ Վահան Քերոբյան

Կենտրոնանալու ենք ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա․ Քերոբյան
 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից:

 

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

 
«Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացմանը և առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր», - ասել է Վահան Քերոբյան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.