ՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունիսի 9-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

 

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:

 

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ, այնուհետև հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերները:

 

Ամփոփելով հանդիպումը՝ Կարա ՄըքԴոնալդը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.