ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնից ազատված Սյունիքի մարզպետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ է արել նա

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Տիգրանի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով՝ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 և ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը:

Հիշեցննեք, որ Ավանեսյանն ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ազատվել էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

 

Ք.Մ

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.