ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահը

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

 

Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։

 

Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։

 

Հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.