Գեղարքունիքի մարզում բախվել են ԱՄՆ քաղաքացու «Renault Duster»-ը և ՌԴ քաղաքացու «Nissan»-ը․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20–ի սահմաններում  Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 38-ամյա Լև Դաշեսկիինը իր վարած մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  34-րդ կմ հատվածում բախվել է Ռուսաստանի Դաշնության  քաղաքացի, 31-ամյա Վլադիմիր Կոնստանտինինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով  2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Վ. Կոնստանտինինի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Անաստասիա Կորոտկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.