Ծրագրում ներառել ենք առողջապահական ապահովագրության կոնցեպտի մշակումն ու ներդրումը Հայաստանում․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեև վերջին տարիներին առողջապահական ոլորտի բյուջեն շեշտակի աճել է, սակայն բյուջեի աստիճանական ավելացումը լուծում չէ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

 

«Մենք տեսնում ենք մի քանի տարում առողջապահության բյուջեի շեշտակի աճ, ինչն անկյունաքարային է եղել, որ այս ճգնաժամային տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր ծառայությունների ետընթաց, և, ընդհակառակը, մեր քաղաքացիների մոտ ավելի ու ավելի ամրապնդվել է պետական պատվերների շրջանակում ստացված ծառայությունների նկատմամբ վստահությունը, ինչը նաև ցույց է տալիս դիմելիության աճը»,- ասաց Ավանեսյանը:

 

Սակայն, ըստ Ավանեսյանի, առողջապահական համակարգը պետք է անցում կատարի կանխավճարային առողջապահական բյուջեի, այն է՝ առողջության ապահովագրության համակարգ ներդրվի:

«Ինչպես գիտեք, մեր ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտի մշակումը, դրա անցկացումը և աստիճանական ներդրումը Հայաստանում: Սա շատ կարևոր է, և տարիներ ի վեր այս կարևորագույն բարեփոխման վրա աշխատել ենք, բայց, ցավոք, դեռ այն չի ներառվել»,- ընդգծեց Ավանեսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.