Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. կա զոհ

Այսօր ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» և «Toyota Highlander» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևաքնով «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.