Երևան-Սևան ավտոճանապարհին խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել․ հինգ մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Հունիս 3-ին, ժամը 23:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։

 

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Պարզվել է, որ բախվել են «Toyota Prado» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1955 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Ե․ Բ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Range Rover» (վարորդ՝ Վ․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Հ․ Ա․-ն (ծնված 1997 թ․), Դ․ Ն․-ն (ծնված 2016 թ․), Վ․ Ն․-ն (ծնված 2012 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1983 թ․) և Մ․ Մ․-Ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները դադարեցրել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.