Սյունիքի մարզում հրդեհվել է ՊՆ հաշվեկշռում հաշվառված բեռնատար

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ագարակ քաղաքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.