«Հոյակապ էմոցիաներ են. պետք է վայելել». Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը VNews-ին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը «Ռոմայի» կազմում նվաճելուց անմիջապես հետո VNews-ի հետ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած զրույցում ամփոփել է հանդիպումը:

«Հոյակապ էմոցիաներ են. պետք է վայելել, իսկ հետո կմտածենք երրորդ եվրագավաթի մասին (ժպտում է-խմբ.):

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ. «Խաղալու ցանկությունը շատ մեծ էր: Երբ վնասվածք ստացա, հիասթափություն եղավ… Վնասվածքս կբուժեմ. դա խնդիր չէ: Խաղալու ցանկությունս մեծ էր: Ամեն ինչ փորձեցի անել, որ մասնակցեմ եզրափակիչին: Մասնակցեցի 15 րոպեով, բայց կարևորը՝ թիմը հաղթեց:

 
 

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ՝ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՆՈՏԱՅՈՎ

«Մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգան հաղթելու հնարավորություն կա… Եղան հիասթափություններ, եղան ուրախություններ, բայց ամենակարևորը վերջնամասում սկսեցինք ավելի շատ հավատալ: Հասանք եզրափակիչ… Ու արդեն բոլորը տեսան»:

 

 Ամբողջությամբ՝ vnews.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.