Բաժին : Պատահարներ
Երևանում ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին. shamshyan.com
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: