(VIDEO) Թմրшնյութեր՝ բեռնատարի կցորդիչի տակ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Այս մասին AntiFake.am–ը տեղեկանում է ոստիկանությունից։

 

Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ:

Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ: Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվեց: 46-ամյա վարորդը բերման ենթարկվեց, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվեցին։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվեց զոդված մետաղյա արկղ: Արկղում կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով:

 

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

 

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.