(VIDEO) Հրմշտոցի առաջին շարքում կրկին ցուցարարների դեմ բռնություններով հայտնի կարմիր բերետավորներն են

Վաղ առավոտից Դիմադրության շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում, մասնավորապես՝ շրջափակվել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող հանրապետության նախագահի նստավայրը։

Մինչ ցուցարարները խաղաղ ակցիա են անում, ոստիկանությունը մերթ ընդ մերթ լարվածություն է առաջացնում։ AntiFake.am–ի տեղախցիկը ֆիքսել է, որ ոստիկանների կողմից հերթական հրմշտոցի առաջին շարքերում այն կարմիր բերետավորներն են, որոնք վերջինի շրջանում աչքի են ընկել խաղաղ ցուցարարների դեմ բիրտ գործողություններով, անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ու բռնի վարքագծով։ Նրանցից շատերի լուսանկարներն անգամ փակցված են Ֆրանսիայի հրապարակում տեղադրված «Ամոթի պատին», ուստի նրանց նույնականացնելը բավականին հեշտ է։ Նկատենք, որ երեկ՝ մայիսի 23–ին, արտգործնախարարության շենքի մոտ ոստիկանների նախաձեռնած շուրջ 15 րոպե տևած հրմշտոցի առաջին շարքերում նույնպես այն նույն կարմիր բերետավորներն էին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.