Օրենքի մարդն «արա»–ով է խոսո՞ւմ. Վերաքննիչում ՝ նիստին քաշքշուկ տեղի ունեցավ կարգադրիչների և զոհվածների հարազատների միջև

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի քննում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

 

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, դատական նիստին մասնակցում են նաև զոհված զինծառայողների ծնողները։

 

Դատական նիստին դատարանի կողմից Հակոբ Մարտիրոսյանին ուղղված հարցից հետո զոհված զինծառայողների ծնողները միջամտեցին։

 

Դատախանը նախազգուշացրեց, այնուհետև դատական նիստերի դահլիճից հեռացնելու ձևով սանկցիա կիրառեց անհետ կորած կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի նկատմամբ։

Արսեն Ղուկասյանն ասաց, որ Կարեն Բիշարյանը չի կարող իրեն հեռացնել նիստերի դահլիճից․«Չեմ գնա, ես պիտի այստեղ մնամ, ես չեմ խանգարում նիստը, ես ճիշտն եմ ասում»,–ասաց Ղուկասյանը չենթարկվելով դատարանի որոշմանը։
 Դատավոր Կարեն Բիշարյանն ասաց․«Դատարանը շարժվում է օրենքով, դատական նիստի կարգը մի խանգարեք, մի խոսեք։ Հեռացեք դատական նիստերի դահլիճից»։

Դատական կարգադրիչը հորդորեց Արսեն Ղուկասյանին դուրս գալ նիստերի դահլիճից, չգոռալ, հակադարձելուց հետո կարգադրիչն ասաց․«Չես կարա գոռաս, արա»։

Իրավիճակը լարվեց, սկսեցին փոխադարձ վիրավորանքներ հասցնել միմյանց, սկսվեց քաշքշուկ, ինչից հետո դատավոր Բիշարյանը դատական նիստն ընդմիջեց տասը րոպեով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.