Մխիթարյանը Ռոմայի հետ ժամանել է Ալբանիա, ասել է` պատրաստ է խաղալ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի «Ֆեյենոորդի» դեմ առաջ նախախաղային մամուլի ասուլիս է տվել։

 

«Սա եզրափակիչ է։ Մինչև վաղը իմ գլխում այլևս ոչինչ չի լինի։ Ես այդպիսի մարդ եմ։ Փորձն այստեղ չի օգնի, չնայած ես այլ կերպ էի մտածում։ Ես նույնն եմ զգում, ինչ իմ առաջին եզրափակչի ժամանակ։ Կենտրոնացած եմ։ Գուցե, սա խաղերին պատրաստվելու իմ ձևն է։

 

Այսօր Մխիթարյանն առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբում, կարճ մարզում էր, որը լիովին անիմաստ էր, որովհետև բաց էր ԶԼՄ-ների համար։ Ամեն ինչ շատ պարզ էր։

 

Հենրիխի համար խաղադաշտ դուրս գալը կարևոր էր, ու ես վստահում եմ նրա փորձին։ Նա գիտի իր մարմինն ու մարզման վերջում ինձ ասաց, որ պատրաստ է խաղալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.