«Մենք չենք ուզում, որ Դուք վարեք դատավարությունը». զոհվածների հարազատները՝ դատավորին

Նիկոլ Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ Ընդմիջումից հետո տուժողների իրավահաջորդները դիմեցին դատավորին. «Պահանջում ենք, որ ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեք, քանի որ մենք բոլորս չենք ուզում, որ Դուք վարեք դատավարությունը, լինեք էս դատի նախագահողը: Ձեր անաչառությունն ակնհայտ է»:

«Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:00-ին»,- հայտարարեց դատավորը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բերված բողոքը:

«Մենք չենք ուզում, որ Դուք վարեք դատավարությունը». զոհվածների հարազատները՝ դատավորին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.