Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը՝ Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ, երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Այնուհետ մեկնարկեց առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր։

 

Այդ ժամանակ դահլիճից Արցախի դրոշով երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը, ինչից հետո նրանք հեռացել են բեմից։ Դահլիճում հանդիսատեսը ծափահարել է նրանց։

 

Այս առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.