Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ կա վիրավոր․ ՊՆ

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Հայտնում է ՊՆ-ն։

 

Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

 

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.