Շնորհակալ եմ, տիկին դեսպան․ Պարեկային ծառայության ղեկավարը ԱՄՆ դեսպանին շնորհակալություն հայտնեց պարեկային ծառայությանն աջակցելու համար

«Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի «Ժողովրդավարության հայկական ֆորումին» հրավիրված քննարկմանը մասնակցում է  նաև Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։

 

Նա ասաց, որ պարեկային ծառայության գործարկման պահին իրենք ունեցել են և՛ խորապես լուրջ դիմադրություն, և՛ աջակցություն․«Մենք աջակցություն ենք ունեցել ի դեմս  համակարգի ներսում գտնվող գաղափարակից մարդկանց, և քաղհասարակության ներկայացուցիչների, և մեզ մեծ օժանդակություն և մոտիվացիա տվող Միացյալ նահանգների դեսպանատան, շնորհակալ եմ, տիկին դեսպան։ Պետք է  նաև շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը»,–ասաց Ումրշատյանը։

 

Ըստ Ումրշատյանի՝ իրենք փոխել են ծառայողի սոցիալհոգեբանական իրավիճակը․«Հարցի էությունը կայանում է  նրանում, որ սոցիալհոգեբանական բարեփոխումը զուտ պարեկային ծառայողի կերպարի կերտման մեջ գեղեցիկ բառապաշար չէ, որ մենք ասում ենք։ Ի՞նչ է նշանակում բարեփոխում․ եթե տարիներ շարունակ ոստիկանությունում կամ ցանկացած ուժային համակարգում եղել են ստանդարտներ, որ երիտասարդը, աղջիկը, պետք է անցնի որոշակի պրոցես՝ իքս բուհ պետք է ավարտի, իքս բուհից հետո իր նախաձեռնությամբ, ինչու չէ, նաև միջնորդություններով, հատնվի ինչ–որ համակարգում, մենք բոլորս գիտենք, մենք ոչինչ չենք պահում, հիմա մենք ասում ենք ՝արի, հինգ ամիս սովորիր ու դարձիր պարեկ»։ 

 

Նա անդրադարձավ նաև այն քննարկումներին, երբ հայտնի դարձավ, որ պարեկ դառնալու համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ․« Այսինքն, մենք ասում էինք, որ սոցիալական այս շերտը կարող  է դառնալ միայն պարեկային ծառայող, շատ լավ հասկանալով, որ բուհի սերտիֆիկատ ունենալով մեծամասնությունը, ներեցեք, անգամ բուհերի տեղերը չգիտեն, մենք դա իմացել ենք, չէ՞, տարիներ շարունակ, և մենք սոցիալական այդ սահմանափակումը հանեցինք։ Ասացինք՝ կապ չունի, դու դպրոցն ավարտել ես, արի պարեկային ծառայություն, դու հինգ ամիս անցի կուրս, արի, մի դարձի պրոֆեսիոնալ իրավաբան, շինարար, հետո դարձի ոստիկան, այլ միանգամից արի ու դարձի ոստիկան»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.