Ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը. Լիտվայի նախագահ

Լիտվան ողջունում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում և հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Մեկնարկել է իմ այցը Հայաստան, որը Եվրամիության կարևոր գործընկերն է կովկասյան տարածաշրջանում: Ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը: Լիտվան կողմ է ԵՄ-Հայաստան համագործակցության առավել սերտացմանը: Շնորհակալ եմ Վահագն Խաչատուրյանին ջերմ ընդունելության համար»,- գրել է Նաուսեդան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.