Նյարդերի պայքար է գնում. Փաշինյանը երկու քարի արանքում է. Կարեն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը «Բրյուսել-Մոսկվա, Մոսկվա-Բրյուսել» է անում, նա երկու քարի արանքում է ՝մի քարի անունը Ռուսաստան է, մյուսինը՝ Արևմուտք, փորձում է գտնել ոչ թե Հայաստանի, այլ իր համար ամենալավ լուծումը՝ անվտանգության երաշխիքների առումով: «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 

Քաղտեխնոլոգը, սակայն, դժվարացավ նշել՝ ինչ արդյունք կտա հայկական կողմի համար այս հանդիպումը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ քաղտեխնոլոգը նկատեց՝ նյարդերի պայքար է գնում՝ ո՛չ ընդդիմությունն է կտրուկ գործողություններ անում, ո՛չ էլ իշխանությունը, երկուսն էլ միմյանց նյարդերի հետ են խաղում այս պահին:

«Իշխանությունն առաջին օրվանից պնդում է, թե «Դիմադրության» շարժումը մարում է, ընդդիմությունն էլ պնդում է, որ ամեն օր թափ է հավաքում, ես առայժմ չեմ նկատում, որ շարժումը մարում է, շարժումը եկել ու հասել է մի պիկի, հավաքել է մի հատված համակիրների, որն ինչ-որ պահից սկսած չի ավելանում, բայց չի էլ մարում:

Ես կարծում եմ, որ ընդդիմության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ փողոցում և հրապարակում ունի ստաբիլ քանակությամբ մարդ, որ ասեմ շատ-շատ են, սուտ կլին, բայց քիչ էլ չի, դա բավարար է, որ ինչ-որ ժամանակ պահի լարված, եթե կգտնի մարդկանց թիվն ավելացնելու ռեսուրս, կարող է ճնշումն ավելանալ, եթե չգտնի՝ կարող է շարժումը մարել, բայց այս պահին մարելու մասին խոսելը սխալ է»,-ասաց նա:

Իսկ թե ի՞նչ գնահատական կտա ոստիկանության գործողություններին՝ քաղտեխնոլոգն արձագանքեց. «Պետք է գնահատական տան այն պետությունները, որոնք փող են տվել, որպեսզի ՀՀ ոստիկանությունում ռեֆորմ արվի, ոստիկանների մեծ հատվածը, որոնք առանց բերետ են, նորմալ են իրենց պահում, շատ կիրթ ու բարեհամբույր են, իսկ բերետով ոստիկաններն արդեն ոստիկան չեն՝ գեստապո են»,-ասաց նա:

 

Իսկ թե արդյո՞ք իշխանությունները չեն գիտակցում, որ բիրտ ուժ կիրառելով հասարակությանն ավելի են բարկացնում և իրենց դեմ տրամադրում՝ քաղտեխնոլոգն ասաց. «Գիտակցում են, պարզապես մի կողմից լարում են, մյուս կողմից փորձում են փափկեցնել՝ բռնել, բաց թողնել: Նիկոլ Փաշինյանից լավ, որևէ մեկը չի գիտակցում այդ տեխնոլոգիաների ազդեցությունը՝ ի՞նչ կարող է լինել ուժ կիրառելիս:

Յուրաքանչյուր իշխանություն ընկնում է ցուգցվանգի մեջ, որ մի քայլ անի, կարող է ի վնաս իրեն լիներ, եթե չի անում ոչ մի բան, դա դիտվում է թուլության նշան, եթե անում ՝ կարող է զայրացնել հանրության լայն զանգվածների»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.