«Մարիոթ»–ում Freedom House–ի՝ ժողովրդավարություն թեմայով քննարկումն է Փաշինյանի ու դեսպանների մասնակցությամբ, ընդդիմադիր պատգամավորներին չեն հրավիրել

«Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» ցուցարարների՝ «Նիկոլ, դավաճան», «Արցախի չի լինելու Ադրբեջանի կազմում» վանկարկումների ներքո։ 

 

ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են ներսում գտնվողներին ցույց տալ Հայաստանում տիրող իրական ժողովրդավարությունը։

 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց․«Մեկն ասում էր, որ  մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Հիմա Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում Ազգային ժողովի պատգամավորներս, որ ունենք անձեռնմխելիություն, մտնելու ենք «Մարիոթ» հյուրանոցի  շենք»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Ի վերջո, ոստիկանները թույլ տվեցին պատգամավորներին մտնել հյուրանոց, սակայն այն սրահ, որտեղ կոնֆրենասն է պատգամավորները չեն կարող մուտք գործել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.