Ինձ անհանգստացնում է ատելության խոսքն այս երկրում․ ԵՄ դեսպան

Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն այս երկրում․ այս մասին ասել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում։

 

«Ես լսում եմ հիմա որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն գործածվում է, և այն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ Ազգային ժողովը։

 

Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն, և տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդու, ում կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը․ դա հասնում է մի մակարդակի, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ընդունո՞ւմ եմ այս քննադատությունը, թե՞՝ ո՛չ, քանի որ դա անցնում է կարմիր գիծ»,-ասել է ԵՄ դեսպանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.