Սա Փաշինյանի սարքած Հայաստանի բանակն է, որը որ գոհացնում է և դուր է գալիս, բավարարում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների

Սա Փաշինյանի սարքած Հայաստանի բանակն է, որը որ գոհացնում է և դուր է գալիս, բավարարում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների և որի շինվածքով, որ հպարտանում են ու ասում՝ «Փաշինյան, վարչապե՜տ»։
Իսկ ես ամաչում եմ իրենց փոխարեն և գետինն եմ մտնում, որ իմ երկրի բանակն այսօր այս օրին է, որ պատերազմից 1,5 տարի է անցել, իսկ մենք կես տարի է ձևավորված գլխավոր շտաբ չունենք, նոր սպառազինություններ չունենք և ՀՀ պաշտպանության նախարար է ասֆալտ փռելով հայտնի դարձած «հեղափոխական» պատմաբանը։ Սա ամոթ է․․․․
Նման բանակով կարող է հպարտանալ միայն հայի թշնամին ու ազգի դավաճանը։ Նրանից, որ մեր բանակն այսպիսին է՝ կարող է ուրախ լինել միայն թուրք-ազերին։
Նման բանակը ամեն օր ու ամեն ժամ, էլի ու էլի զոհասեղանին է դնում մեր սահմանապահ հայորդիներին, որոնց կյանքն էլի ու էլի գերեվարվելու, վիրավորվելու և զոհվելու վտանգի տակ է։
Պետք չէ՛ հապաղել և պետք է՛ րոպե առաջ ազատվել այս կառավարությունից։ Սրանց ամեն մի րոպեն մահ ու արյուն է և հայրենիքի կորուստ։
 
Возможно, это изображение 1 человек, стоит и на открытом воздухе
Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.