Կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Արցախի ԱԺ նախագահը դիմել է Արայիկ Հարությունյանին ու կառավարությանը

Հորդորում եմ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021թվականի փետրվարի 26-ի N149 աղետալի որոշումը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 19-ին, կայացած ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

 

«Դիմում եմ Արցախի կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել Արցախի կառավարության 2021-ի փետրվարի 26-ի աղետալի որոշումը: Աղետալի բառը եւ նշաձողի իջեցմանն է վերաբերում եւ կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը:մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուցՄենք բարոյական իրավունք չունենա անարժան ձեւով փձակելու մեր համայնքների պատմությունը»,-ասաց նա:

 

Նշենք, որ որոշումը վերաբերում է 2020թ. պատերազմի հետեւանքով թշնամու տիրապետության տակ անցած համայնքներից բռնի տեղահանված , պետական համակարգում աշխատանք ունեցող քաղաքացիներին ընթացիկ տարվա հուլիսի մեկից աշխատանքից ազատելուն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.