Արթուր Գալեյանն ազատության մեջ է. ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ, կալանավորումը՝ մերժվել

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժեց Գալեյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մ

 

իաժամանակ ոչ իրավաչափ է համարել նաև ձերբակալությունը։

 

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: 

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.