Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ

Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:

 

Փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ և փոխանցել Ռազմական ոստիկանության աշխատակիցներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.