Զոհված զինծառայողների ծնողները փողոց են փակել․ դատախազը նիստին չի ներկայացել

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, քանի որ դատախազը դատական նիստին չի ներկայացել։

«Ոչ մի պարզաբանում չի հնչեցվել։ Շատ անհարգալից է եղել մեր նկատմամբ վերաբերմունքը։ Դատախազը ներկա չէ և նիստը հետաձգվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ դատախազին զանգ տալու և կանչելու պահանջին ի պատասխան՝ ոչ մի պատասխան չի հնչել։

«Կարեն Բիշարյան անունով դատավորն ուղղակի վեր կացավ և դուրս եկավ»,- նշեց Տոնոյանը։

 

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.