Շիրակի մարզպետի եղբոր՝ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանի հանրային լկտի բառապաշարը

Ընդդիմության երթերը, ցույցերը, բողոքի ու անհնազանդության տարատեսակ խաղաղ ակցիաները վերջնականապես հունից հանել են ՔՊ-ական կոնտինգենտին: Էժանագին հեգնանքից ու ծաղրից չբավարարվելով՝ ՔՊ-ականները սկսել են արդեն իրենց բառապաշարի սանձարձակ «գոհարները» սփռել հանրային տիրույթ:

Մասնավորապես Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը, այն աստիճանի է կորցրել իրեն, որ իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է ստորև բերված «հումորը»:

 

Գրառումը կատարվել է շուրջ մեկ ժամ առաջ:

 

Արման Բաղդասարյանը, ի դեպ, վերջերս դիմում էր գրել «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու համար այն պատճառով, որ իր երիտասարդ կնոջը՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյային, աշխատանքից ազատել էին կամ հարկադրել էին ազատվել:

«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ.-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- ավելի վաղ գրել էր Նազելի Բաղդասարյանի հարսը:

Ավելի ուշ Արման Բաղդասարյանը ևս մեկ գրառում էր կատարել՝ ներկայացնելով դիմումների պատճառը:

«Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։

Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։

Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,- գրել էր Բաղդասարյանը։

Վերևը բերված գրառումը, ինչ խոսք, հավաստիքն է այն բանի, որ Շիրակի մարզպետի եղբայրը շարունակում է մնալ «հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.