Որակ ներկայացնող 20000-25000 մարդ և մենք կարող ենք իրավիճակ փոխել. Աբրահամ Գասպարյանը` Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը Ֆրանսիայի հրապարակում դասախոսություն է կարդացել օրակարգային թեմաներով, որոնք վերաբերել են անվտանգության խնդրինեիին։

 

«Դուք ինչ եք ակնկալում մի երկրի իշխանությունից,որն իր երկրի Աժ ամբիոնից իբր սայթաքում է ու ասում է`  Շուշի չի, Շուշա է,դուք ակնկալում եք,որ այս ժողովուրդը մտոք կարող է գնալ հաղթանակի հետևի՞ց։Մեսիջները,ներքին ու արտաքին լսարանները գիտենք, բայց երբ դու ասում ես` ես ունեմ ժողովուրդ,որն ինձ աջակցում է,ապա դու չունես ժողովրդի աջակցությունն այդ հարցում։

 

Ժողովուրդը չի կարող ներողություն` թքած ունենալ իր եռաբլուրների վրա,իր պատմության վրա»,֊խոսքն ուղղելով իշխանությանն ասաց Աբրահամ Գասպարյանը։

 

Նա ասաց, որ Հայաստանին ծանր օրեր են սպասվում,որքան էլ իշխանությունները հակառակ քարոզչությունն են անում, միևնույն է,դա այդպես չէ.«Եթե որևէ մեկը կասի,որ մեզ հեշտ օրեր է սպավում,ապա ասեմ` լկտի սուտ է։ Մենք առաջիկա մի քանի տարում լավ ժամանակներ չենք ունենալու։ Եթե որևէ մեկին թվում է,որ ես դա ասում են մարգարեանալու համար,ապա դա այդպես չէ,ես այրվում եմ ներսից,բայց իմանալով պատասխանատվությունն ու պատրաստակամությունը,ապա ազգային մարտունությունը բարձրացնելն իմ նման հազարավոր տղերքի հետ` անխոս»։

Աբրահամ Գասպարյանն ասաց,որ սա 30 տարում եզակի հնարավորությունն է, որ մենք կարող ենք ձևավորել այնպիսի ազգային  ընտրանի, որը մտածում է հայերեն, ապրում է հայերեն։

«Մեզ խելացի լուծումներ են պետք, կասեք` ու՞ր են, խելացի մարդիկ` ինչքան ուզեք կան։Մենք ռեալ խնդրի մեջ ենք,եթե որևէ մեկը դա չի գիտակցում, ես առաջարկում եմ, որ այդ մարդիկ հատեն սահմանն ու գնան։

Սուտ է,այնպիսի քարզոչություն են անում ,որ ամեն ինչ հանգիստ է, խաղաղ է, ոչ, հանգիստ չէ։ Այս ինֆորմացիոն մոնոպոլիայի պայմաններում մենք չենք տիրապետում իրավիճակին։

Իրավիճակը պետք է փոխել, թիվը կարևոր չէ, կարևոր է որակը, որակը տներում է, գրասենյակներում է,մտավորականությունը պետք է եթեր լցնի, հինգ արվեստագետը կդառնա 50, եթե 5֊ը խոսի ոչ թե ատելությունից,այլ անվտանգ երկիր կառուցելուց,դա ձնագնդիի էֆեկտն է։

Թվի վրա մի կենտրոնացեք, պետք է խելացի բժիշկ, արվեստագետներ, ունեք ձեր շենքում, ասեք խոսեն։

Քարոզչական ճիշտ թեզերը խաղարկելով, որակ ներկայացնող  20000֊25000 մարդ և մենք կարող ենք իրավիճակ փոխել։ Չհավատաք այն թեզերին,որ 300֊400 000 մարդ պետք է դուրս գա, չի գալիս, ձեզ ինչ։ Ապահովեք ազգային մարտունակության մտոք վիճակում գտնվող 25000 մարդու և ես ձեզ հավատացնում եմ, որ ոչ մի իշխանություն ձեր առջև չի կարող կանգնել»։

Մանրամասները` տեսանյութում։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.