Ընդդիմությունը հայտնում է Երևանի 50 փողոց փակելու մասին, ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 286–ի

Ոստիկանության լրատվական վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 286 ցուցարար։

 

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել, փակ է օդանավակայան տանող ճանապարհը։

 

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշպան Սաղաթելյանը հայտնում է, որ ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ 

 

Իսկ առավոտյան ԻշԽան Սաղաթելյանը հայտնել էր․«Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է»։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.