Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, փորձում էին կոպիտ ձևով տանել․ Լևոն Քոչարյանը ոստիկանության մեքենայից խոսել է բերման ենթարկվելու մասին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը բերման ենթարկվելուց՝ ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ խոսել է բերման ենթարկելու ընթացքի մասին․

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձևով, լկտի ձևով, բայց  այդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8.30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել։

 


Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպես որ  մի վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է դուրս եկեք և շարունակեք այն, ինչ անում ենք»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.