Հայ ազգը պետք է կոտորվի․ Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման ակցիաներից մեկի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել ակցիայի մասնակցիների և քաղաքացիներից մեկի միջև։ Վերջինս իր դժգոհությունն էր արտահայտում փողոցներ փակելու և ահնազանդության ակցիաների վերաբերյալ։

 

«Լավ է անում, հայ ազգը պետք է կոտորվի, բոլորդ, բոլորդ․․․»,- ասաց նա։ Ինչին ակցիայի մասնակիցները պատասխանեցին թուրք վանկարկումներով։

 

Ոստիկանները կնոջը հեռացրին այդ տարածքից։

 

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.