Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ. Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա։ Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

«Ռուսաստանը կարող է առաջին միջուկային հարվածը հասցնել: Դա տեղի կունենա, եթե սպառնալիք լինի Ռուսաստանի Դաշնության գոյությանը»,- պարզաբանել է Ժուրավլյովը։

Ավելին, ըստ նրա, այսօր ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։

«Պարզապես ոչ իրենց տարածքում: Այդուհանդերձ, նրանք կփորձեն գործը չհանգեցնել միջուկային հարվածների, բայց կփորձեն ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բորբոքել իրավիճակը Ասիայում։ Նրանք կկարողանան իրենց բոլոր խնդիրները վերագրել պատերազմին, ինչպես արդեն արել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում. նրանք իրենց ճգնաժամից դուրս եկան միայն Եվրոպայի պատերազմի շնորհիվ»,- ասել է պատգամավորը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.